Պարույր Սանթրոսյան
Արտաքին տեսք
Պարույր Հովհաննեսի Սանթրոսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1911 |
Ծննդավայր | Դիլիջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 24, 1976 (64 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան |
Երեխա(ներ) | Արև Սանթրոսյան և Արմեն Սանթրոսյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Պարույր Հովհաննեսի Սանթրոսյան (դեկտեմբերի 20, 1911, Դիլիջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 24, 1976, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1956)։
Դերասաններ Արմեն և Արև Սանթրոսյանների հայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարույր Սանթրոսյանը ծնվել է Դիլիջանում։ 1929-1930 թվականներին սովորել է Լենինականի պետթատրոնին կից դերասանական ստուդիայում, ուր և ունեցել է առաջին ելույթը։ 1930 թվականին հրավիրվել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն, մասնակցել նորաստեղծ կոլեկտիվի կազմավորմանը, դարձել առաջատար դերասաններից[1]։
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացել է շուրջ 200 դեր բազմաթիվ ներկայացումներում։
- Ալեքսանդր Պուշկինի «Ժլատ ասպետը»՝ Բարոն
- Նիկոլայ Գոգոլի «Ռևիզորը»՝ Քաղաքագլուխ
- Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ»՝ Բեսսեմենով
- Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար»՝ Նազար
- Մոլիերի «Երևակայական հիվանդը»՝ Օրգոն
- Հովհաննես Թումանյանի «Գիքորը»՝ Բազազ Արտեմ
- Վոյնիչի «Բոռը»՝ Մոնտանելի
- Բ. Լավրենյովի «Բեկում»՝ Բերսենև
- Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա»՝ Զամբախով
- Շիլլերի «Ավազակներ»՝ Ֆրանց Մոոր
- Ռոստանի «Ռոմանտիկներ»՝ Պերգամեն
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Չախ-չախ թագավոր»՝ հովիվ (1969)
- «Վերադարձ»՝ Արշակունի (1972)
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պատվո նշան» շքանշան
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1956
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zarkfoundation - Պարույր Սանթրոսյան». zarkfoundation.com.